Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Ասֆալտի ֆիդայիներից մեկը մի օր կժխտի Վարդան Մամիկոնյանի մասնակցությունը Ավարայրի ճակատամարտին

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Ասֆալտի ֆիդայիներից մեկը մի օր կժխտի Վարդան Մամիկոնյանի մասնակցությունը Ավարայրի ճակատամարտին
10.05.2013 | 23:16

Մի քանի օր է փորձում եմ չմիջամտել նողկանք հարուցող և ակտիվորեն տարփողվող թեմային, թե իբր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կապ չունի Շուշիի ազատագրման փաստի հետ մասնավորապես և Արցախի ազատագրման հետ ընդհանրապես:

Ընդհանրապես նոմենկլատուրային բազարները նողկալի դրսևորումներ են ունենում, սակայն երբ հանուն բիբարի փողի մարդիկ պատրաստ են պղծել, բռնաբարել անգամ սեփական հերոսական պատմությունը՝ դուրս է երևակայության բոլոր սահմաններից: Ու զարմանալիորեն գտնում են ժամկետանց բեղ-մորուքով պատմաբաններ ու վերլուծաբաններ, որոնք անգամ եթերում պատրաստ են տիրաժավորել իրենց խենեշ բացականչությունները՝ հայ ժողովրդի պատմությունը վերածելով ցաքուցրիվ, անտեր ցեղախմբի պատմության: Մինչդեռ Արցախյան հերոսամարտի ամեն մի էջը պետք է պահպանվեր սրբությամբ, ոչ թե քաղաքական նախընտություններից ելնելով աջուձախ խնչեիք դավադրության տեսություններ:
Ընտրեք ում ուզում եք, ծառայեք ում ուզում եք, բայց հանգիստ թողեք հայոց պատմությունը:
Պատմության այս տեմպերով նենգափոխումը մի օր կբերի նրան, որ ասֆալտի ֆիդայիներից մեկը հրապարակավ կժխտի Վարդան Մամիկոնյանի մասնակցությունը Ավարայրի ճակատամարտին՝ հաղթանակը վերագրելով, ասենք, ՕԵԿ-ի կուսբջիջներից մեկի ղեկավարին:

Հ.Գ.- Ես ՀԱԿ-ի անդամ չեմ, ուստի իմ անդրադարձը զոմբիական մռնչոց անվանելը առնվազն «օֆիցիալ» չէ:

Դիտվել է՝ 5260

Մեկնաբանություններ